Քեզ բացակա չենք դնի. Սահմանապահ զորքերում ծառայող 24-ամյա զինվորը բազմաթիվ կյանքեր է փրկել

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ, 24-ամյա Ահարոն Ասատրյանը ադրբեջանաթուրքական սանձազերծված պատերազմի օրերին առաջնագծում է եղել:

Նա ծառայում էր Սահմանապահ զորքերում և պատերազմի այդ օրերին կարողացել է փրկել բազմաթիվ զինվորների կյանքեր:

Ցավոք, վիրավորում ստացած իր զինակից ըկերներից մեկին օգնելու ժամանակ զոհվում է: Այդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, թշնամին նորից հարձակման է անցնում Հորադիզի ուղղությամբ և Ահարոնն ու նրա զինակիցները կենացմահու պայքար են տանում թշնամու կողմից մեծ թվով հրթիռակոծությունների դեմ:

Մարալիկցիները 90-ական, Ապրիլյան ու այս պատերազմում բազմաթիվ հերոսներ են տվել: Իզուր չէ, որ այդ հերոսների հարազատները նաև հիշվում են 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակներից, քանի որ նրանք հետնորդներ են այդ Համաշխարհային պատերազմում հաղթած մարալիկցիների:

Մենք ոչ ոքու բացակա չենք դնի: Բոլոին էլ հավերժ փա՛ռք և խոնարհում:

Անո՛ւն առ անուն սերնդեսերունդ դուք հիշվելո՛ւ եք:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին մարալիկցիները:

Понравилась статья? Поделиться с друзьями: