Քեֆս բերեց, Հրանտ Վարդանյանի ջախջախիչ պատասխանը Մարգոյին ու Տիգրանին

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. (ԿԱՐՄՐԱԽԱՅՏ) ՄԱՐԳՈՆ ՈՒ (ԻՇԽԱՆ) ՏԻԳՐԱՆԸ…. Սա արդեն ներքին թշնամու կողմից հայտարարված պատերազմ է՝ հայ ադրբեջանական պատերազմական ծայրահեղ լարված իրավիճակում։ Մարգոն եւ Տիգրանը իրենց վրա են վերցնում չեկիստական, հակահայկական ենիչերիների կողմից հայտարարված պատերազմի դրոշը, որի շտաբը 100 տարուց ավել հանդիսանում է չեկիստական կարմիր Կրեմլը։

Համոզված եմ, որ սրանք ոչ մի ինքնուրույն քայլ չէին կարող անել առանց տիրոջ հրահանգի։ Համոզված եմ, որ այս հռետորաբանության հետևում մի ողջ բոլշևիկյան կարմիր բանակ է կանգնած, սովետական, լպրծուն մտահորիզոնով։

Հայկական ազգանուններով լյուստրացիայի ենթարկվող ցուցակներով սրանց ու քոչարյանական քոծերից կազմված, տեղական մի ողջ ոհմակ իրենց հատուկ առոգանությամբ ու դիրքորոշմամբ Տիգրանա-Մարգոյական դրոշակակիրներով՝ պատերազմ են հայտարարում Հայաստանի Հանրապետությոն սուվերեն պետությանը, անկախ Հայաստանի վրա տղա են բերում չեկիստական Կրեմլին, որ փրկեն իրենց դավաճանի դիրքն օգտագործած ու դավաճանությամբ ձեռք բերված ունեցվածքը։

Տիգրանն՝ ի պաշտպանություն կրեմլի գործակալ Մարգոյի, մի նոր երկտող է գրել, որում մասնավորապես մեղադրում է ՀՀ Վարչապետին սորոսականության շտամպ դարձած, Կրեմլի կողմից հաստատված պիտակավորմամբ։

Տիգրանն իր վիրավ որված սրտի խոսքն է ուղղում՝ սլավոնական համալսարանի ռեկտոր՝ Արմեն Դարբինյանին։Այս ամենը կարելի էր դիտարկել ինչպես պատասխան քայլ, հարազատ կնոջը պաշտպանելու խղճուկ փորձ, եթե չլիներ ռեժիսորի խոսքը ուղղված ՀՀ բանակին։ ՀՀ փրկության միակ ճանապարհը, ըստ մեծն արտիստի՝ (կարմրախայտ)-ի այս ոճաբանությյամբ, իր մեջ կրում է ռազմական հեղաշրջման ակնարկ։

Մարգոյի ամուսնու խոսքը՝

Пашинян не способен на конструктивный диалог с Россией. Не для этого он брал власть и зомбирует людей.

Есть надежда на сильную армянскую армию, которая завоевала заслуженный авторитет в обществе. Но, не думаю, что война на два фронта, один из которых турецко-армянский, вселяет большой оптимизм в здравые головы.

Այս ամենը հիշեցնում է նախորդ դարասկզբի բոլշևիկյան կարմիր բանակի,հայ բոլշևիկների դավաճանական քայլերը՝ ընդդեմ անկախ Հայաստանի նորատեղծ պետության։ Հ.Գ.

Այսօր՝ ձեր կարմիր սատանի որջը փտած է, այն օրեցօր քանդվելու, մասնատվելու ճանապարհին է։

Մենք ՀՀ անկախ պետություն ենք,նրա կիսով չափ ազատագրված ժողովուրդը, որի հասցեին այդքան ջերմ եք խոսում։ Մենք տեսնելու ենք իմպերիայի լիակատար անկումն ու ձեր փախուստը այդ երկրից, որի մասին ձեր ստրկացած ընտանիքը ջանք ու եռանդ չի խնայում փառաբանելու, սրտաճմլիկ կեղծավոր սիրով, նույնականացնելու բարդույթ ունեցող օտարին բնորոշ աղերսով ,որի գինը զուտ նյութական է:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: