Քոչարյանը Փաշինյանից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել

Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչաետ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի այն հայտարարությունը, թե՝ «Ինչ է նշանակում անձեռնմխելիություն, ի՞նչ ա, կարելի ա մարդկանց սպանությունը կազմակերպել և մնալ անձեռնմխելի՞»: Ըստ Փաստաբանի՝ Փաշինյանն իր այս ելութով հաշվի չի առել անմեղության կանխավարկածը և հրապարակավ զրպարտել է Ռոբերտ Քոչարյանին:

«Մենք իրավիճակը վերլուծել ենք և որոշել ենք այսպիսի ընթացք տալ»,-ասաց փաստաբան Ալումայնը: Այն դիտարկմանը, թե Փաշինյանը տվյալ հայտարարություն վաղուց է արել, Ալումյանը պատասխանեց, որ նոր են տեսել դա և որոշել են արագ արձագանքել:

Իսկ թե որն է Ռոբերտ Քոչարյանի պահանջը, Ալումյանը նշեց. «Այս պահի դրությամբ, դրամական փոխհատուցման մասին խոսք չկա, պահանջի մեջ կա միայն ներողություն խնդրելը»:

Աղբյուր՝lurer.com

Понравилась статья? Поделиться с друзьями: