ՀՀ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են լինելու ոչ միայն Քոչարյանի պաշտոնավարման շրջանում հսկայական կարողություն են կուտակածները, այլև նրանց մտերիմները, որոնք դիտարկվում են հակահեղափոխության պոտենցիալ աջակիցներ, որովհետև իրենց կուտակած կարողության բազմապատկումը հնարավոր են համարում նոր իշխանության տապալման պայմաններում: Այդ մասին գրում է «Ժամանակը»։
«Նրանցից մեկը «Մոսկվա» կինոթատրոնի և «Պարադիզ» ընկերության սեփականատեր Մարտին Ադոյանն է, որը Սամվել Մայրապետյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչն է: Մայրապետյանին և նրա մերձավորներին ու Քոչարյանի մյուս ընկերներին չեզոքացնելով՝ նոր իշխանությունը փորձելու է չեզոքացնել դիմադրության այն շղթան, որը ձևավորվում էր վերջին ամիսներին և շաբաթներին»,-գրում է թերթը: