Քոչարյանի աջակիցները պաստառներն ու խմած ջրի շշերը թողեցին դատարանի բակում. հակառակ պատկերն էր իշխանության կողմնակիցների մոտ (լուսանկարներ)

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։

Այդ ընթացքում դատարանի բակում բողոքի ակցիա էին իրականացնում Քոչարյանի աջակիցներն ու իշխանության կողմնակիցները։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի որոշման հրապարակումից հետո որոշեցին երթով շարժվել դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք։ Նրանք ամեն ինչ թողեցին ծառերի տակ՝ անգամ պաստառներն ու խմած ջրի շշերը։

Հակառակ պատկերն էր սակայն Քոչարյանի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների մոտ։ Վերջիններս մաքրել և տոպրակներով տարել են ամեն ինչ իրենց հետ կամ տեղափոխել են մոտակա աղբամաններ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: