ՖՈՏՈ. Երեխայի դին փորձել են թաքցնել փոսի մեջ, բայց մայրը վերցրել է և դիմել փախուստի. մանրամասներ ողբերգական դեպքից

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Արմավիրի մարզում 1–ամյա երեխայի դաժան սպանության մասին։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն է գործադրել հայրը. վերջինս սեպտեմբերի 28-ին՝ ժամը 21-ի սահմաններում, հանդամասում գտնվող իրենց բնակության վայրում, ծեծել է մանկահասակ որդուն՝ ծնված 18.12.2017թ., որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը տեղում մահացել է:

Բացի այդ, ըստ տուժողի մոր հայտարարության, նույն օրը ընտանիքի հայրը բռնություն է գործադրել նաև կնոջ նկատմամբ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 118-րդ հոդվածի 1-ին մասերով։

Քննության շրջանակներում ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, հարցաքննվել տարբեր անձինք։ Մանկահասակ երեխայի մոր մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ պարզվել է, որ փոքրիկի դին նախ փորձել են թաքցնել փոսի մեջ՝ սպանությունը քողարկելու համար, բայց երեխայի մայրը, վերցնելով նրան, դիմել է փախուստի և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են մահը։

Մանկահասակ երեխայի հայրը ձերբակալվել է։

Աղբյուր՝armlur.am

Понравилась статья? Поделиться с друзьями: