12.12. Վաղը սպասվում է եզակի լիալուսին․ Բաց մի թողեք այն․ Էներգետիկ առումով կարևոր պահ․ Ահա թե ինչ պետք է իմանաք վաղվա լիալուսնի մասին

12.12. Վաղը սպասվում է եզակի լիալուսին․ Բաց մի թողեք այն․ Էներգետիկառումով կարևոր պահ․ Ահա թե ինչ պետք է իմանաք վաղվա լիալուսնի մասին

Դեկտեմբերյան լուսինը, որը կոչվում է սառը լիալուսին, կտեսնենք 2019 թվականի դեկտեմբերի 12-ին:

Այս լիալուսինը կանդրադառնա զգացմունքների և անձնական կյանքի վրա։ Այդ օրը ձեր ապրած հույզերը կլինեն ավելի սուր և ինտենսիվ:

Մի կողմից ՝ սա լավ է, քանի որ նման իրավիճակում մենք ի վիճակի կլինենք փոխել մեր  ճակատագիրը:

Բայց, մյուս կողմից, սրտի ձայնին չափից շատ լսելը կարող է հանգեցնել տհաճ հետևանքների:

Ուստի սովորեք դրանք ճիշտ ժամանակին դրսևորել:

Լիալուսինն իր հետ կբերի հատուցման օրեր։ Դեկտեմբերի սկզբին գործած ձեր քայլերի պտուղները կհավաքեք դեկտեմբերի կեսից սկած։

Այդ պատճառով հարկավոր է հանգամանորեն պատրաստվել այս ճակատագրական օրվան։

 

  • Կարող են լինել որոշ տարաձայնություններ և վեճեր շրջապատի մարդկանց հետ, դուք կարող եք հանկարծակի հայտնվել նյարդային վիճակում:
  • Հնարավոր է՝ ցուցաբերեք ավելորդ վստահություն մյուսների նկատմամբ,  իսկ  ձեր վստահությունը միշտ չէ, որ նրանք կարող են արդարացնել։
  • Զգույշ եղեք, քանի որ ամենից հաճախ լուսինը խլացնում է զգոնությունը:

 

Շատ կարևոր է օրվա ընթացքում գտնել մի պահ՝ ինքներդ ձեզ հետ լինելու համար։ Մտածեք այն մասին, թե ինչի եք հասել կյանքում, ինչում եք ձախողել, ինչ ցանկություններ կուզենայիք ունենալ և ինչպես կիրականացնեիք դրանք։

Հատկացրեք ժամանակ և փորձեք լուծել ձեր ներքին կոնֆլիկտը։ Հասկացեք, թե ինչն է խանգարում ձեզ լինել ուրախ, երջանիկ։

Աստղաբանները ուշադրություն են դարձնում այն բանին, որ հարկավոր է այդ օրն անպայման հաշտվել բոլորի հետ՝ եթե կարող եք։

Նոր փուլ  պետք է թևակոխեք խաղաղությամբ ու համաձայնությամբ։

Հակառակ դեպքում, դա կարող է հանգեցնել նրան, որ ձեր վեճը երկար ժամանակ կշարունակվի կամ կվերաճի ուժեղ թշնամանքի:

Կարևոր խոսակցությունները լավ կլին հետաձգեք, փորձեք չդառնալ սադրանքի զոհ, մի թեժացրեք վեճը։ Ավելի լավ կլինի կոնֆլիկտների հանդեպ ցուցաբերել չեզոք դիրք։

Իսկ դուք ձեզ զգո՞ւմ եք Լուսնի ազդեցության տակ։

աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: