20 րոպե առաջ պրոսպեկտի շուկայի մոտ նստեցինք տաքսի. Վարորդի տղային մեկ ժամ առաջ վի րահատություն էին արել ու հայրը շատ ջղա յնացած խոսում էր․․․

Արփինե Փարսադանյանն իր էջում գրել է.


Քսան րոպե առաջ Քաղաք Երևանում պրոսպեկտի շուկայի մոտ նստեցինք տաքսի. Վարորդի տղային մեկ ժամ առաջ վի րահատություն էին արել ու հայրը շատ ջղա յնացած խոսում էր հեռախոսով ու պատմում, որ ինչ որ դե ղեր են ուզում զինվորական հոսպիտալում ու պարտադիր ինչ որ դեղատնից պիտի գնվի այդ դե ղերը, որդին չունի ձեռք և ոտք և ոչ մի ձևով չեն կարողանում երեխայի առողջության հարցը լուծել, դժ գոհում էր վատ վերաբերմունքից , քանի որ իրանք 《թիկունք》չունեն…

Իմ հարցին, թե ինչու՞ չեք դիմում ու չեք բարձրաձայնում նման հարցերը , ստացա պատասխան, որ մեկ է ոչինչ չի փոխվելու և ինքը էտ տղեն չի, որ բո ղոքի. Ինչ պետք էր ես ասեցի ու բացատրեցի, բայց չեմ կարծում ինչ որ բան կփոխվի, ծնողի գիտակցությունը չի փոխվելու ու նա ապրելու է

չա րացած… Ես պարզապես շատ կուզենայի լսել ծնողներից հակառակ պատմություններ, սակայն ցա վոք ես վստահ եմ, որ կան ոչ մարդկային և ոչ պրոֆեսիոնալ բուժ աշխատողներ… Այս ամեն ինչը պետք է վերահսկվի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, առողջապահության նախարարության աշխատակիցները պիտի ՏՂԵՐՔԻ հարցում լինեն մաքսիմալ ուշադիր ու հոգատար։

Իմ Կոչը բոլոր բժիշկներին, երբ զինվորների հարազատների հետ վատ եք վերաբերվում, մենակ հիշե՛ք, որ Դուք ու Ձեր երեխաներն այսօր ապրում եք, քանի որ ՏՂԵՐՔԸ չկան կամ ՏՂԵՐՔԸ ապրում են ոչ ամբողջական կյանքով:

Понравилась статья? Поделиться с друзьями: