+36․․․+37 աստիճա՞ն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հունիսի 1-5-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հունիսի 4-5-ին, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +36․․․+37 աստիճանի։

Չնայած սպասվող շոգերին, հունիսի 2-5-ին հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։


Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը նորմայի սահմաններում։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: