4․5 տարի սպասել ենք Հայկի ծնունդին… Զանգեցի մի տղա վերցրեց, ասաց՝ էլ Հայկ չկա, բոլորը զ ո հվել են, մի քանի հոգի ենք մնացել

4․5 տարի սպասել ենք Հայկի ծնունդին… Զանգեցի մի տղա վերցրեց, ասաց՝ էլ Հայկ չկա, բոլորը զ ո հվել են, մի քանի հոգի ենք մնացել…

«4․5 տարի սպասել ենք Հայկի ծնունդին։ Ամեն տեղ իրեն փորձել է՝ սպորտի, երաժշտության, նկարչության մեջ ու միշտ կիսատ է մնացել»,-պատմում է արց ա խյան պ ա տեր ա զմում զոհված Հայկ Աննիկյանի մայրը՝ Հռիփսիմե Լոբյանը։

Մինչև բանակ գնալը Հայկն ասել է՝ ես, որ մահանամ, ինձ հերոսի նման են տանելու, իմ համար հիմն է հնչելու

Հայկի հայրը՝ Տիգրան Աննիկյանը ասում է, որ որդին իրենց միշտ հասկացել է, մտել է իր դրության մեջ․ «Երբ ինչ-որ մի բան էր ուզում ու չէր լինում, երբեք չէր նեղանում, չէր հակաճառում»,-նշում է նա։

Մոր խոսքով՝ Հայկի ծառայությունը 6 ամսով հետաձգել են, բայց առանց ծնողներին զգուշացնելու գնացել կամավորագրվել է, որ շուտ մեկնի ծառայության․ «Ես պետք է ծառայեմ, իմ կյանքն է, ինձնից գործ չունեք։ Մ ա հվանից շատ էր խոսում, ասում էր՝ կտեսնեք ես գնալու եմ, հերոս եմ դառնալու, գնալու եմ կանգնեմ բլորին, թուրքերին ասեմ՝ ես եկել եմ։ Ես, որ մ ա հ ա ն ա մ, ինձ հերոսի նման են տանելու, իմ համար հիմն է հնչելու»,-նշում է մայրը։

Բանակ մեկնելու օրը ծնեողներին ասել է, որ Արցախից էլ հետ չի գալու։

Արցախի ՊՆ-ն հրապարակել է զոհված ևս 11 զինծառայողի անուն | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն Վիր ա վորվել է 5 օր հիվանդանոցում է եղել, բայց ծնողներին ոչինչ չի ասել, որ չանհանգստանան։ Մայրը վերջին անգամ Հայկի հետ խոսել է Հոկտեմբերի 22-ին։ «Զանգեցի մի տղա վերցրեց, ասաց՝ էլ Հայկ չկա, բոլորը զ ո հվել են, մի քանի հոգի ենք մնացել»,-ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Понравилась статья? Поделиться с друзьями: