45 ամյա ուկրաինուհին 19 երեխա է լույս աշխարհ բերել և ռեկորդ սահմանել։ Հուզիչ պատմություն

Այս ուկրաինուհին համացանցի աստղ է դարձել. 45 տարեկանում Սվետլանա Կովալևիչը դարձավ 19 երեխաների մայր և գերազանցեց ռեկորդը։

Սվետլանան ամուսնու և իր մեծ, ընկերական ընտանիքի հետ ապրում է Ուկրաինայի Ռիվնե շրջանի Գլին գյուղում: Զույգի ավագ որդին արդեն 27 տարեկան է, իսկ կրտսերը՝ ընդամենը 8 ամսական։

Ամենահետաքրքիրն այն է, որ Սվետլանան երեխաներին լույս աշխարհ է բերել տանը՝ առանց բժշկական օգնության, ըստ նրա՝ հղիությունն ու ծննդաբերությունն իր համար սովորական են դարձել։

Հղիության ընթացքում, սակայն, կինը եղել է բժիշկների  հսկողության տակ և նույնիսկ ուլտրաձայնային հետազոտություն կատարել։

Ամեն ինչ ասես լավ է, բայց 45 տարեկանում բազմազավակ մայրը ծեր կնոջ տեսք ունի. Սվետլանան խոստովանում է, որ իր ուժերն այլևս նախկինի պես չեն, և ութ ամսական երեխան, հավանաբար, կլինի ընտանիքի վերջին երեխան։

«Որտեղ 19, այնտեղ 20»,- ասում է բազմազավակ հայրը, ով կնոջ ֆոնին ավելի գեղեցիկ տեսք ունի։ Ռեկորդները լավ են, բայց այս հրաշալի ընտանիքի մոր առողջությունը պետք է լինի առաջին տեղում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: