«51-րդ օրը որդիս վերադարձավ առաջնագծից, տունս լցվեց». Նիկոլայ Գրիգորյան

Տավուշի մարզպետի խորհրդական, ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«51-րդ օրը որդիս վերադարձավ առաջնագծից: Տունս լցվեց: Աշխարհս դատարկ է. քանի տուն կարոտ մնաց իր տան սյանը, իր տան ճրագին: Ապրածս կյանքն իմաստազրկվեց, խունացավ, ներկաս՝ անարժանապատիվ, նվաստ ու անորոշ, ապագաս՝ վտանգված: Տղաս Աղդամի տակից՝ պապ, կներես, ձեր գրավածները մենք հանձնում ենք:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: