VIDEO. Կնոպկեն եմ շշկռել․ Փաշինյանին չեմ ուզեցել վնաս տամ․ Սամվել Ալեքսանյանն ինչու է դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին

Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն անդրադարձավ նախորդ անգամ վարչապետի թեկնածուին դեմ քվեարկելու մասին:

 

Ես շշկռե եմ, ես ձեռնպահ պետք է սեխմեի, պրոստո սխալվա կնոպկեն շշկռեցի դեմ սեխմեցի, Փաշինյանին չեմ ուզեցել վնաս տամ,- ասաց նա:

Հարցին, թե գործարարն ինչ գործ ԱԺ-ում, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. քանի անգամ եմ ասել, որ ես գործարար չեմ, ինձ սապոտաժ հարցեր մի տուր:

Понравилась статья? Поделиться с друзьями: