Երբ կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. մանրամասներ

Հայաստանի վարչապետը Կրեմլում հանդիպելու է նաև Ռուսաստանի Պետդումայի նոր գումարման պատգամավորների հետ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նույն օրը Հայաստանի գործադիրի ղեկավարը Կրեմլում հանդիպում կունենա Պետդումայի նոր գումարման պատգամավորների հետ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը հոկտեմբերի 12-ին Կրեմլում կհանդիպի VIII գումարման Պետդումայի պատգամավորների հետ:

«Նախագահը խորհրդարանի հետ կքննարկի, թե որ հարցերն են առաջնային երկրի համար։ Նույն օրը տեղի կունենա Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», — տեղեկացնում է «Ռոսիա 1» հեռուստաալիքը։

Նշենք, որ ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը վերջին անգամ հանդիպել էին ապրիլին, երբ Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել։

Понравилась статья? Поделиться с друзьями: