«Մարտի 1-ի զոհերի համար բոլորիս սիրտն էլ ցավում ա, բայց Մարտի 1-ի զոհերը հերոսներ չեն (բացի ոստիկանից, ով Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը պահպանելու համար զոհել է սեփական կյանքը և արժանի է մեծագույն հարգանքի), այլ միգուցե մոլորված մարդիկ, ովքեր ձեռնոց են նետել սեփական պետականությանը փորձելով Նիկոլի ու Տեր-Պետրոսյանի հորդորներով տապալել Հայաստանի սահմանադրական կարգն ու բռնազավթել իշխանությունը…
Բայց ամեն դեպքում, եթե Նիկոլը որոշել ա այդ զոհերի հարազատներին պետական բյուջեից գումարներ հատկացնել, և եթե մեր պետության գանձարանում նման ազատ փողեր կան, ապա, միանշանակ, այս գումարները նախևառաջ պետք է հատկացնել սահմանին սեփական կյանքով Հայաստանը պաշտպանելուց նահատակված մեր տղերքի ընտանիքներին… Այլ տարբերակ չկա, եթե փող կա, էդ փողը պետք է առաջնային տրամադրել սահմանին նահատակվածների հարազատներին և վերջ…
Մեր պետության սահմանադրությանը ձեռնոց նետողները պետական հանցագործներ են, մեր պետության ներքին թշնամիներ, և հերիք ա սեփական քաղաքական շահերի համար խեղաթյուրել ժողովրդավարության ու պետության մասին ընկալումները:
Պետք է օր առաջ ազատագրել Նիկոլի կողմից բռնազավթված իշխանությունն ու վերականգնել տապալված սահմանադրական կարգն ու վերականգնել Հայաստանի սահմանադրական ու ժողովրդավարական դեմքը:
Այսինքն՝ ըստ Նիկոլի՝ Հայաստանը արտաքին թշնամուց պաշտպանելուց նահատակվածների հարազատները պետք ա մի կերպ ապրեն, իսկ իր հրամանով իշխանությունը բռնազավթելուց մահացածների հարազատները միլիոններով դրամներ ստանա՞ն պետական բյուջեից, ու սա կոչվում է արդարությո՞ւն…»։
Մարտի 1-ի զոհերի համար բոլորիս սիրտն էլ ցավում ա, բայց մարտի 1-ի զոհերը հերոսներ չեն (բացի ոստիկանից, ով Հայաստանի…
Опубликовано Menua Harutyunyan Пятница, 20 сентября 2019 г.