ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթաշենում Իմ քայլը դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը դավադրություն է պետականության դեմ:
Նա իրավապահներին հանձնարարել է հայտնաբերել եւ ենթարկել ամենախիստ պատասխանատվության:
Նա ասել է, որ Հայաստանում որոշ խմբավորումներ տարիներ առաջ ձեռք են բերել գաղտնալսող սարքեր, ստեղծելով «գաղտնի ծառայություններ»: Դրանք բոլորը հայտնաբերվելու են եւ ոչնչացվելու են, ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը հարթակից երկու ժամ է տվել ԱԱԾ պետին ու ոստիկանությանը՝ ռեյդեր անցկացնել, ասֆալտին պառկեցնել եւ զինաթափել օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի զինված խմբավորումները:
Երկու ժամից լսեմ ձեր զեկույցը արձանագրված արդյունքների մասին, ասել է նա:
Մկին էլ, ձկին էլ, ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, Հայաստանում գողերի ժամանակն անցել է, գտնոլու բերելու ենք իրենց ու վերադարձնենք ամեն մի լուման, ասել է նա:
Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան, դուք որոշել եք մարտահրավեր նետել Հայաստանի ժողովրդին, դե հիմա կտեսնեք, ասել է նա:
Եթե ոստիկանությունն ու ԱԱծ-ն չկարողանան լուծել այս խնդիրը, կհագնեմ կամուֆլյաժն ու ձեզ հետ միասին փողոց առ փողոց կարգուկանոն կհաստատենք:
Հայաստանում սպիտակները հաղթել են, սեւերը ջախջախված են, ասել է նա: