ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՄԱՐՏԻ 18

ԽՈՅ

Օրը չափազանց արդյունավետ կանցնի, դուք ծրագրածից ավելին կհասցնեք անել, քանի որ ժամանակը հիմար բաների վրա չեք վատնի, միանգամից գլխավորի վրա կկենտրոնանաք: Հավանական են պիտանի ծանոթություններ: Որոշ Խոյեր ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն:

Կուրախացնեն ընկերների և մյուս հոգեհարազատ մարդկանց հետ շփումները: Նրանք ոչ միայն կաջակցեն ձեր գաղափարները, այլև իրենք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Միակ ոլորտը, որում այսօր պետք է զգույշ լինել, ֆինանսներն են. մի շտապեք գումարի հետ կապված որոշումներ ընդունել:

 

ՑՈՒԼ

Հրաշալի օր է աշխատանքի և ցանկացած մասնագիտական հարց լուծելու համար: Կարևոր չէ՝ ինքնուրույն եք գործելու, թե ինչ-որ մեկին դիմելու եք աջակցության հարցով, քանի որ բոլոր դեպքերում անհրաժեշտ արդյունքին հասնելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Որոշ Ցուլեր պիտի գործնական ուղևորությունների մեկնեն. դրանք հաջող կանցնեն:

Դժվար չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, նույնիսկ նոր ծանոթներին կես խոսքից կհասկանաք: Մարդիկ, որոնց հետ նախկինում լեզու գտնել չի հաջողվել, իրենք նախաձեռնող կլինեն շփումներում: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրը հարմար կլինի ուսման և ստեղծագործ աշխատանքի, ձեզ համար անսովոր ու նոր առաջադրանքները լուծելու համար: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, իսկ ինտուիցիան կհուշի, որ արժե առանց երկար մտածելու համաձայնել:

Չեն բացառվում անսպասելի հանդիպումները հին ծանոթների, մանկության ու պատանեկության ընկերների հետ: Շփումները հաճելի կլինեն, բացի այդ, նրանց հետ զրույցները ձեզ կարող են հետաքրքիր մտքեր տալ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի տնային գործերի, կենցաղային հարցերը լուծելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ

Օրը հազիվ թե թեթև ու անամպ լինի, բայց ծագած ցանկացած դժվարություն արագ կհաղթահարեք: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով: Պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը, որի շնորհիվ դուք ճիշտ որոշումներ կընդունեք:

Աշխատեք ամենակարևոր գործերն օրվա առաջին կեսին անել: Ավելի ուշ կենտրոնանալը կդժվարանա, ինչ-որ բան աչքաթող անելու վտանգ կլինի: Երեկոյան ցանկալի չէ գնումներ անելը, դրանք հազիվ թե հաջող լինեն:

ԱՌՅՈՒԾ

Չնայած օրը բավական անհանգիստ կանցնի, ապրումների լուրջ պատճառներ չեք ունենա: Շատ բան հաջող կդասավորվի, իսկ ձեզանից կպահանջվի միայն նոր իրավիճակում խուճապի չմատնվել, արագ որոշել, թե ինչպես եք գործելու: Այստեղ կօգնեն որ միայն շրջապատողների խորհուրդները, այլև ձեր սեփական փորձը:

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր հեշտ չի լինի, շատերը պատրաստ կլինեն ձեզ ընդառաջ գալ, ծանոթները չեն մերժի ձեր աջակցության խնդրանքը: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԿՈՒՅՍ

Օրը հարմար կլինի լուրջ հարցերը լուծելու համար: Հաջողությունը կուղեկցի այն Կույսերին, որոնք կկենտրոնանան ֆինանսական գործերի վրա: Հավանական են շահավետ գործարքներ ու գնումներ, նշանի որոշ ներկայացուցիչների նկատելի դրամական մուտքեր են սպասվում: Չեն բացառվում արագ մասնագիտական աճ խոստացող աշխատանքային առաջարկները:

Լավ կանցնեն ուղևորությունները՝ և՛ նախապես ծրագրվածները, և՛ լրիվ անսպասելիները: Տանը հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ: Սակայն դրանք լուրջ չեն լինի, կհաջողվի արագ ամեն ինչից գլուխ հանել, փոխհամաձայնության հասնել:

ԿՇԵՌՔ

Ձեզ անհանգիստ ու հագեցած օր է սպասվում: Ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա, որոշ Կշեռքներ ստիպված են լինելու հետաձգել ավելի վաղ մտածածն ու կենտրոնանալ լրիվ նոր առաջադրանքների լուծման վրա: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին առաջ լավ բաներ շատ եք լսել:

Ուշադրություն դարձրեք օրվա երկրորդ կեսին հայտնված գաղափարներին: Սկզբում դրանք կարող են ֆանտաստիկ, իրականությունից հեռու թվալ, սակայն ավելի ուշ պարզ կդառնա, որ մտածածը կարելի է իրագործել:

ԿԱՐԻՃ

Օրվա առաջին կեսին կարող են դժվարություններ առաջանալ, բայց դրանք միայնակ հաղթահարելու կարիք չի լինի. ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել ձեր որոշ խնդիրների լուծումը: Շատ Կարիճների օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նշանի ներկայացուցիչները նման բան չէին սպասում: Նշանի որոշ ներկայացուցիչների կհաջողվի կարգավորել հարաբերությունները ոչ վաղ անցյալի թշնամիների հետ:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել, որի հուշումները ճշգրիտ կլինեն: Երեկոն կուրախացնի հեռվից լավ նորություններով:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Օրը նոր հնարավորություններ կբացի, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են համագործակցության անսպասելի առաջարկներ: Որոշ Աղեղնավորներ կկարողանան միանալ իրենց հեռանկարային ու խոստումնալից թվացող նախագծերի վրա տարվող աշխատանքին:

Օրը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների, ընկերների հետ հանդիպելու համար: Եթե ուզենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, դա անել կհաջողվի: Իսկ մարդիկ, որոնք նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել, զարմանալի կերպով բարյացակամորեն տրամադրված կլինեն, հաճույքով կհամաձայնեն ձեր ցանկացած առաջարկի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Բավական լարված կանցնի օրվա սկիզբը: Ամենատպավորվող Այծեղջյուրների համար դժվար կլինի հանգստություն պահպանելը, նույնիսկ աննշան իրադարձությունները կստիպեն ձեզ հուզվել: Սակայն ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ, լավ խորհուրդ տալ, կամ հետաքրքիր մի բան առաջարկել: Դրական միտումների ազդեցությունն էլ արագ կուժեղանա, այնպես որ շուտով ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսների, աշխատանքի, ձեզ համար կարևոր ստեղծագործ նախագծերի հետ կապված լուրջ հարցերի լուծման համար:

ՋՐՀՈՍ

Համարձակ ստանձնեք նոր գործերը. դուք միանգամից կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել դրանցում: Կհաջողվի արագ հավաքել անհրաժեշտ ողջ ինֆորմացիան, գտնել մարդկանց, որոնք կկիսվեն փորձով կամ լավ խորհուրդ կտան:

Օրվա առաջին կեսին հավանական են հաճելի հանդիպումներ: Դուք լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, արագ ընդհանուր լեզու կգտնեք: Մտերիմները կուրախացնեն հրաշալի նորություններով ու հաճույքով կհամաձայնեն ձեր ցանկացած խնդրանքի: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի գերհոգնածությունից խուսափելը. լավ է այդ հատվածի համար ոչ մի բարդ բան չծրագրեք:

ՁԿՆԵՐ

Օրվա սկիզբը կարող է բարդ լինել հատկապես նրանց համար, ովքեր հակված են անհանգստանալ նույնիսկ աննշան անհաջողությունների պատճառով: Հավանական են անսպասելի ձգձգումներ գործերում, ցավալի թյուրիմացություններ, լարված պահեր կոլեգաների կամ մտերիմների հետ շփումներում: Սակայն լուրջ դժվարություններ հազիվ թե առաջանան:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու, ինչպես նաև ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Որոշ Ձկներ կկարողանան հանդիպել հին ծանոթների հետ ու նրանցից ինչ-որ հետաքրքիր բան կիմանան:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։