Որդիս գալիս է գյուղ միայն այն ժամանակ, երբ կարող է բերք հավաքել.. հիմա ուզում ենք վաճառել, իսկ նա նեղանում է

Ես ու ամուսինս ապրում ենք գյուղում, ամեն օր քաղաք ենք գնում աշխատանքի՝ մոտ 25 կիլոմետր: Հողամասում մեր աշխատանքը սկսվում է գարնան սկզբում, և ավարտվում միայն աշնանը:

Ունենք մի որդի, 35 տարեկան է, ունի ընտանիք, երկու երեխա, և բնկավում են նրանք քաղաքում: Կար ժամանակ, երբ Արսենը հաճախ էր գալիս գյուղ, մեզ օգնում, հող փորում, խողովակները նորոգում: Բայց արդեն մի քանի տարի է, ինչ դադարել է օգնության ձեռք մեկնել: Իսկ մենք էլ երիտասարդ չենք, ու ավելորդ չէր լինի նրանից որևէ աջակցություն ստանալը, բայց դե չենք զանգում, չենք կանչում:

Կորոնավիրուսի հետ կապված այնպես ստացվեց, որ արդեն գրեթե 1 տարի է, ինչ իմ ու ամուսնուս աշխատանքը կրճատվել է, ու բնականաբար ավելի քիչ ենք վաստակում: Ու բավականին մեծ օգուտ ենք ստանում մեր բերքի վաճառքից:

Մենք միշտ մեծ մասը տալիս էինք որդուս ընտանիքին, և միայն մնացածը վաճառում, բայց այս տարի ինքներս էլ ունենք գումարի կարիք, դրա համար էլ որոշեցինք ամբողջը վաճառել: Երբ Արսենին ասացինք դրա մասին, նրան դուր չեկավ: 

Երկար բացակայությունից հետո նա եկավ միայն այն ժամանակ, երբ հասել էր ելակը: Ասացինք, որ ամբողջը վաճառել ենք, իսկ նրանց համար փոքր դույլով ենք թողել: Նա մեզ այնպես նայեց, կարծես նրա երեխաների ձեռքից խլել էինք հացի վերջին կտորը:

Օրեր առաջ զանգել հետաքրքրվում էր, թե երբ կարող է գալ, կարտոֆիլ տանել: Մենք Արսենին սովորականից բավականին քիչ տվեցինք, ու նա լուրջ նեղացավ:

Հասկանում ենք, թե ինչու է նման ռեակցիա տալիս: Բնական է, որ մեր հողի վրա աճածն ավելի լավն է, անվճար է, հեշտ է, բայց չէ որ մեր մասին էլ է պետք մտածել: Եթե ամբողջը տանք նրան, ինչպես կապրենք: Մի՞թե այդքան վատ բան ենք անում, որ մտածում ենք սեփական պահանջարկների մասին:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։