Որքան գումար է ծախսվել «Մանկական եվրատեսիլի» կազմակերպման համար

Որքան գումար է ծախսվել «Մանկական եվրատեսիլի» կազմակերպման համար

Դեկտեմբերի 5-ին նախատեսվում է բավականին մեծ, գունեղ և շքեղ մանկական միջոցառում։ Դա լինելու է «Մանկական եվրատեսիլի» բացման արարողությունը։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է հ/ը-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Նախ Հանրապետության հրապարակում կլինեն բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչները և «Կարմիր գորգի» արարողություն է լինելու։ Արարողություն ենք ունենալու նաև «Պատմության» թանգարանում»»,-հայտարարեց նա։

Ըստ նրա՝ միջոցառման օրերին Հանրապետության հրապարակում և ամբողջ մայրքաղաքում հատուկ լուսավորություն է լինելու։ «Կարծում եմ երեխաների համար շատ հետաքրքիր է լինելու այդ օրերը», – նշեց նա։

Մովսիսյանը տեղեկացրեց, որ Հայաստան են հրավիրվել վերջին 19 տարիներին հաղթած «Մանկական Եվրատեսել» մրցույթի հաղթողները, որոնցից շատերը կգան Հայաստան։

«Մինչ միջոցառման կազմակերպումը մենք Կառավարության հետ քննարկում ունեցանք՝ դրա ֆինանսավորման հետ կապված։ Կառավարության կողմից հաստատում ստանալուց հետո միայն կարողացանք տեղեկացնել և վերջնական հաստատում ունենալ «Մանկական Եվրատեսիլը» Հայաստան բերելու համար։

Այս միջոցառման կազմակերպման համար 5 մլրդ-ից մի քիչ քիչ գումար է ծախսվել։

Միայն կեսը մենք ծախսել ենք տեխնիկայի ձեռքբերման վրա, ինչպես նաև մասնագետներ բերելու վրա, ովքեր նման մեծամասշտաբ միջոցառումներ են կազմակերպել»,-հայտարարեց Մովսիսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: