Բաղադրամասեր
- Միջուկի համար՝
- 1 կգ տավարի յուղոտ մսին՝
- 3 գլուխ աղացած սոխ,
- ընկույզ,
- բահար (հոտավետ պղպեղ),
- աղ,
- Վերին շերտի համար՝
- 1 կգ տավարի անյուղ մսին՝
- 500 գր բլղուր,
- աղ և կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
- Միջուկի համար տապակել միսը և գլուխ սոխը։
- Ավելացնել ընկույզ, այնուհետև բահար և աղ։
- Վերին շերտը պատրաստելու համար միսն ու բլղուրը աղալ, համեմել կարմիր պղպեղով և աղով։
- Երբ պատրաստ է ե՛ւ միջուկի, ե՛ւ վերին շերտի միսը, հարկավոր է բլղուրով մսից գնդեր պատրաստել, եւ լցոնել միջուկով՝ փորձելով տալ կիտրոնի ձեւ: Իշլի քյուֆթան խաշելուց հետո նախընտրելի է մատուցել լիմոնով:
- Իշլի քյուֆթա պատրաստելու համար հարկավոր է քիչ ձավար եւ շատ միս օգտագործել:
- blognews.am
Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։