Այս աղցանը Ձեր Ամանորյա սեղանի զարդը կդառնա։
Բաղադրատոմս
- 300գ. հավի կրծքամիս
- 150գ. պանիր
- 4 հատ ձու
- 1 հատ գազար
- 1 հատ կիվի
- 100գ. կոնսերվացված եգիպտացորեն
- 3ճ.գ. մայոնեզ
Պատրաստման եղանակ
Պատրաստել բոլոր անհրաժեշտ բաղադրիչները,խաշել հավի կրծքամիսն ու գազարը,ինչպես նաև ձուն(7֊9րոպե)։Պանիրն ու գազարը քերել։ Նույն ձևով քերել նաև ձուն։
Քառակուսիներով կտրատել հավի կրծքամիսը։
Այժմ պետք է դասավորել աղցանը։ Վերցնել տափակ տարա,դնել ձուն և վրան մայոնեզ լցնել։
Վրան ավելացնել հավի կրծքամիսը և կրկին մայոնեզ լցնել։
Հաջորդ շերտը գազարն է։
Այնուհետև ավելացնել պանիր և մայոնեզ քսել վրան։