Սա իմանալուց հետո շերեփն այլևս չեք թողնի ապուրով կաթսայի մեջ

Երկու կնոջ ներկայությունը խոհանոցում իսկական աղետ է։ Ու հասկացա դա այն բանից հետո, երբ ամուսնուս քույրը մի քանի ամսով գործերով եկել էր մեր քաղաք ու մնում էր մեր տանը։ Ցանկացած կին ունի որոշակի սովորություններ, ընդ որում ոչ բոլորն են ճիշտ ու լավ։

Այդպես էլ մեզ մոտ եղավ, ու պատեկարցնու՞մ եք, հիմնական խնդիրը կաթսայի մեջ դրված շերեփն է։ Ես այն միշտ հանում եմ, իսկ բարեկամուհիս թողնում էր մեջը՝ ասելով, թե այդպես ավելի հարմար է։

Ես վաղուց ուսումնասիրել եմ, թե ինչու պետք չէ շերեփը թողնել ապուրով կաթսայի մեջ, ու հիմա ձեզ էլ կներկայացնեմ իմ ճշմարիտ լինելը ապացուցող կետերը․

половник в супе

Կողմնակի հոտեր

Որպեսզի կաթսայի պարունակությունը պահպանի հաճելի հոտը, կափարիչը ամուր փակում են՝ նախքան սառնարանն ուղարկելը։ Հակառակ դեպքում ուտեստին կփոխանցվեն մյուս մթերքների հոտերը, որոնք դրված են սառնարանում, կամ էլ հենց ապուրը կդառնա կողմնակի հոտերի աղբյուր, ինչի պատճառով կտուժեն մյուս մթերքները։ Երբ շերեփը թողնում եք կաթսայի մեջ, կափարիչը հնարավոր չի լինում լավ փակել։

Անհարմարություն

Կաթսայի մեջ թողած շերեփը կարող է խանգարել սառնարանում կոմպակտ դասավորելուն, քանի որ երկար բռնակի համար սառնարանի դարակների միջև մեծ տարածք է պահանջվում։

оставленный половник

Բակտերիաների բազմացում

Սառնարանում դրված կիսաբաց կաթսան բակտերիաների բազմացման համար անթերի միջավայր է։ Տվյալ միկրոօրգանիզմները հեշտությամբ կբազմանան սառը ուտեստի մեջ, իսկ սնունդը կդառնա վտանգավոր։

бактерии в еде

Լվանալու հետ կապված բարդություններ

Սնունդի հետ երկար ժամանակ կոնտակտի մեջ եղած սպասքեղենը ներկվում է ու դժվար լվացվում։ Հատկապես վտանգավոր է, եթե շերեփի վրա կան վնասվածքներ և քերձվածքներ․ դրանց մեջ կուտակված բակտերիաներից ազատվելը չափազանց բարդ կլինի։

кастрюля с супом

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։