Այսպիսի թխվածքը կզարդարի ձեր սեղանը, ընդ որում այն կարող եք պատրաստել, անգամ եթե շատ ժամանակ չունեք: Գործողությունները պարզ են, բաղադրիչները նույնպես: Միայն թե պետք է պատրաստել սիրով, այդ դեպքում ամեն ինչ հրաշալի կստացվի:
Այս թխվածքի առանձնահատկությունը կայանում է սպիտակուցային կրեմի մեջ, որը թխվելու ընթացքում վերածվում է փքուն բեզեի: Դրա շնորհիվ աղանդերը ստացվում է նուրբ, միևնույն ժամանակ խրթխրթան:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կարագ՝ 200գ
- ալյուր՝ 2 բաժակ
- ձու՝ 2 հատ
- թթվասեր՝ 0,5 բաժակ
- կիտրոնի հյութ՝ 1ճ.գ.
- շաքարավազ՝ 1 բաժակ
- վանիլին՝ ըստ ճաշակի
- շաքարի փոշի՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
Կարագը լավ սառեցնել, այնուհետև անցկացնել քերիչով և խառնել ալյուրի հետ: Ավելացնել կիտրոնի հյութ, թթվասեր և դեղնուցներ: Խմոր հունցել, գնդիկի ձև տալ և 1–2 ժամով ուղարկել սառնարանը:
Սառեցրած սպիտակուցը հարել շաքարավազի և վանիլին հետ, այնպես, որ սպիտակ փքուն զանգված ստացվի: Խմորը բաժանել 3 մասի, յուրաքանչյուրը գրտնակել և սպիտակուցային կրեմ քսել:
Շերտերը բաժանել եռանկյունների: Փաթաթել՝ սկսելով լայն կողմից:
Դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մինչ թխվածքը գեղեցիկ ոսկեգույն կդառնա:
Թեթևակի սառած թխվածքին շաքարի փոշի ցանել:
Ցանկության դեպքում սպիտակուցային կրեմ քսելիս կարող եք մի քիչ էլ մանրացրած ընկույզ ավելացնել:
Բարի ախորժակ