Մոտենում է Ջրային նապաստակի տարին, և բոլորը սկսում են նոր հետաքրքիր բաղադրատոմսեր փնտրել՝ սեղանը գեղեցիկ զարդարելու համար:
Այս բաղադրատոմսը հրապարակել է հայտնի խոհարար-բլոգերներից մեկը. գեղեցիկ աղցանը հասցրել է հիացնել նրա հազարավոր հետևորդներին:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- խոզապուխտ՝ 350գ
- բրինձ՝ 1 բաժակ
- վարունգ՝ 1 հատ
- սոխ՝ 1 հատ
- աղ՝ ըստ ճաշակի
- սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
- պահածոյացված եգիպտացորեն՝ 150գ
- պինդ պանիր՝ 350գ
- սամիթ՝ 1 կապ
- մայոնեզ՝ 3ճ.գ.
- զեյթուն՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
Լավ լվանալ վարունգը, մաքրել սոխը: Խորանարդաձև կտրատել բանջարեղենն ու 200գ խոզապուխտը:
Եփած ձուն անցկացնել քերիչով:
Լվանալ ու մանր կտրատել սամիթը: Միացնել նախապատրաստած բաղադրիչները:
Ավելացնել 1 բաժակ եփած բրինձ, համեմել աղով ու պղպեղով: Լցնել եգիպտացորենն ու մայոնեզը: Լավ խառնել:
Աղցանը լցնել մեծ ափսեի մեջ: Գդալով նապաստակ ձևավորել: Պանիրն անցկացնել քերիչով, լցնել աղցանի վրա՝ թեթևակի սեղմելով:
Մնացած խոզապուխտը կտրատել: Զարդարել աղցանը խոզապուխտով, զեյթունով, պանրով ու կանաչիով:
Խոզապուխտից ու պանրից ականջներ սարքել, չոփիկի օգնությամբ ֆիքսել աղցանի վրա:
Բարի ախորժակ:
Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը