ԽՈՅԵՐ
Այսօր շատ թեթեւ եւ անհոգ կլինեք ձեր սիրելիի հետ՝ ոչ մի կոնֆլիկտ եւ անհամաձայնոըւթյուն: Դուք ձեզ շատ խելացի կզգաք, ձեր սիրելին եւս կկիսի այդ կարծիքը:
ՑԼԵՐ
Այսօր ձեր կրտսեր եղբայրները կխլեն ձեր ողջ ուշադրությունը: Երբեմն նրանց հետ շատ դժվար է լինում, բայց աշխատեք լինել համբերատար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր վերջապես ավարտին կհասցնեք մի շատ կարեւոր գործ: Աշխատեք դա շատ շտապ անել, թե չէ ձեր սիրելիին դուր չի գա, եթե ամբողջ օրն այդ գործով զբաղված լինեք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր լավագույն ընկերը տեխնիկան կլինի: Դրա շնորհիվ դուք կարող եք հասնել բոլոր ցանկություններին: Աստղերը չեն պարտադրում ստեղծել նոր ռոբոտներ: Օգտվեք մարդկանց կողմից արդեն իսկ տեղծված միջոցներից:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աստղերը միանշանակ ձեր կողմից են: Հաճույք ստացեք յուրաքանչյուր վայրկյանից՝ գինուց, բնությունից, անձնական շփումներից: Այնպես արեք, որ նման օրեր շատ լինեն ձեր կյանքում:
ԿՈՒՅՍԵՐ
Կույսերի համար այսօր հիմնական խնդիրը ֆինանսական բնույթի կլինի: Ձեզ շտապ գումար է անհրաժեշտ: Արդյոք գնել ավտոմեքենա՞, թե՞ ուղեւորության տոմս՝ որոշեք սիրելիի հետ միասին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք ձեզ շատ լավ կզգաք սիրելիի եւ նրա ընկերական շրջապատում: Կանեք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկար վայելեք նրանց ընկերակցությունը:
ԿԱՐԻՃՆԵՐ
Աշխատեք խնդիրներով չկիսվել սիրելիի հետ: Նա դրանք այնքան սրտին մոտ կընդունի, որ ձեր առաջ նոր խնդիրներ կծագեն, օրինակ՝ ինչպես հանգտացնել սիրելիին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր արեք հնարավոր ամեն ինչ սիրելիի տրամադրությունը բարձրացնելու համար: Փոքրիկ անակնկալներ մատուցեք կամ ավելորդ ուշադրություն: Կարեւորը նա իրեն լիարժեք եւ սիրված զգա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս այսօր լսել մեղմ եւ լիրիկական երաժշտություն: Դրա ներքո դուք կկարողանաք կնտրոնանալ եւ ճիշտ որոշումներ կայացնել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր հեռավորությունը ոչ մի կերպ չի խանգարի ձեր հարաբերություններին: Անգամ, եթե տարբեր երկրներում եք ապրում, միեւնույն է, որեւէ միջոց կգտնեք միմյանց սեր խոստովանելու համար: Բայց ամեն դեպքում՝ հեռավորությունը պետք է կրճատել…
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չգիտես՝ ինչու, բայց լուրջ չի ընդունի ձեր ասածները: Ձեր խնդրանքները կատարելու մասին խոսք անգամ գնալ չի կարող: Ինչեւէ, սպասեք մեկ այլ՝ ավելի հարմար օրվա: