Աշակերտները քանի օր կհանգստանան ամանորյա տոներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը:

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

2022-2023 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ ձմեռային՝ 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 8-ը ներառյալ, գարնանային՝ 2023 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդը տրվում է 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ, գարնանայինը՝ 2023 թ. մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը տրվում է 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ, գարնանայինը՝ 2023 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Հայտնագործություններ. օրացույց

Понравилась статья? Поделиться с друзьями: