Ճակնդեղով և հավի ֆիլեով անչափ համեղ և ախորժելի աղցան՝ Ձեր տոնական սեղանի համար

Այսօր կպատրաստեմ շատ համեղ և տոնական աղցան՝ ճակնդեղով և հավի մսով։ Աղցանը ստացվում է նուրբ, բուրավետ և իսկապես անսովոր: Աղցանի բաղադրության մեջ ընդգրկված բաղադրիչները լավ լրացնում են միմյանց. այստեղ հաջողությամբ համակցված են սխտորի սրությունը, ճակնդեղի քաղցրությունը և այն պատրաստվում է բավականին պարզ։ Եթե ​​դեռ չեք փորձել, խորհուրդ եմ տալիս անպայման պատրաստել:

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Հավի ֆիլե (խաշած) — 200-250 գ
  • Եփած ճակնդեղ — 2-3 հատ
  • Եփած ձու — 4 հատ
  • Սալորաչիր — 100-120 գ
  • Ընկույզ — 60-70 գ
  • Կոշտ պանիր — 100-120 գ
  • Սխտոր — 2-3 պճեղ
  • Մայոնեզ — 200 գ
  • Սամիթ, նռան հատիկներ՝ զարդարման համար։

Այս հետաքրքիր աղցանի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Ստացվում է անչափ համեղ ու ախորժելի և իդեալական կլինի Ձեր տոնական սեղանի համար։ Մաղթում ենք բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: