Բաղադրիչներ
3 հատ ձու
1 բաժակ գոլ ջուր
3 բաժակ կաթ
2.5 բաժակ ալյուր
1 ճաշի գդալ բուսայուղ
1 թեյի գդալ աղ
Հարիչով հարել ձուն։ Շարունակելով հարել՝ ավելացնել ջուրը, կաթը, աղը, բուսայուղն ու ալյուրը:
Թավան լավ տաքացնել, խմորը շերեփով լցնել մեջը և թխել բարակ լավաշներ:
Թողնել՝ սառչի: