Մհեր Արմենիան արձագանքել է մամուլի հրապարակմանն, ըստ որի ինքը բաժանվել է կնոջից։
«Երեկվանից հետևում եմ սոցցանցերում իմ և իմ ընտանիքի վերաբերյալ կեղծ լուրերին։
Կուզենամ ասել հետևյալը.
Լավ կլիներ մտածեիք, թե ինչպե՞ս բաժանեցին ձեզ իրարից, ինչպե՞ս բաժանեցին Արցախը Հայաստանից, ինչպե՞ս բաժանեցին Հայ Ժողովրդին իրարից, ինչպե՞ս մնացին հազարավոր հայ ընտանիքեր առանց հայրերի և եղբայրների, ինչպե՞ս բաժանեցին ձեզ սևերի ու սպիտակների, և ի վերջո ինչպե՞ս բաժանեցին ձեզ Աստծուց:
Ես ամուսնալուծված չեմ և մտադրություն չունեմ ձեզ չարակամներիդ երջանկացնելու….
Հայցում եմ Աստծո Ողորմությունը բոլորիդ…
P.S.Հավերժ Հիշատակ 1988-ի երկրաշարժի զոհերին….»,-գրել է երգիչը ֆեյսբուքյան իր էջում։