Նրբաբլիթը ամանորյա տոների անբաժան մասն է կազմում: Այն սիրում են բոլորը՝ և մեծերը, և փոքրերը:
Ցանկացած տանտիրուհի ունի իր նախընտրած բաղադրատոմսը: Հիմա կպատմեմ, թե ինչպես եմ ես պատրաստում արդեն 8-9 տարի:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ձու՝ 5 հատ
- աղ՝ 1թ.գ.
- շաքարավազ՝ 4ճ.գ.
- կաթ՝ 1լ
- ձեթ՝ 8ճ.գ.
- սերուցք՝ 60մլ
- ալյուր՝ 640գ
- եռման ջուր՝ 1լ
- սոխ՝ 2 հատ
- աղացած միս՝ 800գ
- ջուր՝ 150մլ
Պատրաստման եղանակ.
Խորը տարայի մեջ լցնել ձուն, շաքարավազը, աղը, հարել՝ մինչ սպիտակուցներն ու դեղնուցները լիարժեք կմիախառնվեն: Այստեղ ավելացնել կաթը, շարունակել մանրակրկիտ հարել:
Ձվային զանգվածի մեջ լցնել ձեթը, սերուցքը, խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի: Ջրիկ խառնուրդի մեջ ավելացնել ալյուրը, խառնել:
Խմորին ավելացնել եռման ջուրը, նորից լավ հարել, որ գնդիկներ չմնան:
Տապակել բլիթները լավ տաքացրած թավայի մեջ՝ երկու կողմից:
Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը