Ներկայացնում ենք 2 հրաշալի աղցանի բաղադրատոմս, որը կարող եք պատրաստել Ամանորի սեղանին մատուցելու համար:
Աղցան 1
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- գազար՝ կորեական ձևով՝ 200գ
- ծովախեցգետնի ձողիկներ՝ 200գ
- պինդ պանիր՝ 100գ
- ձու՝ 4 հատ
- սխտոր՝ 1 պճեղ
- կանաչ սոխ՝ 1 կապ
- սամիթ՝ 1 կապ
- սև աղացած պղպեղ
- մայոնեզ
- աղ
Պատրաստման եղանակ.
Կորեական գազարը մանրացնել՝ ձողիկները մի քանի կտորների բաժանելով:
Պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
Ծովախեցգետնի ձողիկները և եփած ձուն խորանարդաձև կտրատել:
Կանաչին մանրացնել, սխտորը ճզմել:
Միացնել բոլոր բաղադրիչները և մայոնեզ ավելացնել, համեմել աղով և պղպեղով: Խառնել և մատուցել:
Աղցան 2
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- եփած հավի կրծքամիս
- 400գ շամպինյոն
- 2 հատ սոխ
- 3 հատ եփած ձու
- 100գ պինդ պանիր
- 0.5 բաժակ աղացած ընկույզ
- մայոնեզ
Պատրաստման եղանակ.
Շամպինյոնն ու սոխը կտրատել, առանձին տապակել:
Եփած հավի միսը խորանարդիկների կտրատել:
Ձուն եփել, անցկացնել քերիչով:
Բոլոր բաղադրիչները միացնել խորը աղցանամանի մեջ, ավելացնել ընկույզը, մայոնեզը: Խառնել:
Հարթ ափսեի մեջտեղում բաժակ դնել և շուրջը լցնել աղցանը՝ թեթևակի սեղմելով բաժակին: Հետո զգուշորեն հանել բաժակը և զարդարել աղցանը՝ կանաչիով և զեյթունով:
Բարի ախորժակ: