Դստերս սկեսուրի հետ լուրջ վիճեցի, քանի որ թոռնիկիս գիրացրել են․․․ Արդեն երևի միջամտեմ նրա դաստիրակությանը

Ես այն տատիկներից չեմ, ում կյանքում միակ իմաստը երեխաներն են, բայց թոռնուհուս շատ եմ սիրում։ Պարզապես նախընտրում եմ 60 տարեկանում շարունակել ապրել, ունենալ սեփական հետաքրքրություններ, աշխատել։ Ունեմ մի աղջիկ, նա ամուսնացած է ու ապրում է սկեսուրի ու սկեսրայրի հետ, հետևաբար այնքան էլ հաճախ չենք հանդիպում։

Ես համարում եմ, որ երեխայի խնամքն ու դաստիրակությունը միայն ծնողների պատասխանատվությունն է, այսինքն կողմնակի խորհուրդներն այս հարցում անտեղի են։ Բայց երբ օրեր առաջ գնացել էի դստերս ծննդյան օրը շնորհավորելու, տհաճ անակնկալի եկա։ Թոռնուհիս սարսափելի գիրացել էր։ Նա ընդամենը 3 տարեկան է, բայց փորիկը այնքան կլորիկ է, կարծես հոր հետ ամեն երեկո գարեջուր է խմում։

полный ребенок

Անզեն աչքով էլ երևում է, որ երեխան ունի ավելորդ քաշ։ Ես ամբողջ երեկո հետևում էի նրան․ թոռնիկս անընդհատ ուտում էր, չէր վազվզում, չէր թռչկոտում, երևի ուժ չունի դրա համար։ Բայց մի՞թե դա նորմալ է։

Երեկոյան էլ չդիմացա ու նրա ձեռքից վերցրեցի կոնֆետն ու թխվածքաբլիթները։ Երբ աղջկաս սկեսուրը նկատեց, սկսեց վիճել։ Ես նրան բացատրում եմ, որ երեխան ամբողջ օրը մաքուր ջուր չի խմել, միայն գազավորված ու քաղցր հյութեր է խմում, իսկ ինձ ուղղակի չեն լսում։

Անիմաստ է իմ խոսելը, նրանց ամբողջ ընտանիքն այդպես է ապրում։ Հերիք չէ աղջիկս ծննդբարությունից հետո չի նիհարել, դեռ մի բան էլ քաշ է հավաքել։ Գնդիկ բոքոնիկների ընտանիք են։

полная женщина

Հետո միջամտեց աղջիկս։ Ասաց, որ իրեն ամբողջ կյանքում սահմանափակել եմ, թույլ չեմ տվել ուտել, ինչքան որ ցանկանում է, ու չի ուզում, որ իր աղջիկն էլ նույն կարգավիճակում հայտնվի։

Բայց քո երեխան 3-4 տարի հետո դպրոց է գնալու, եթե այդպես շարունակեք, ստիպված կլինեք նրան գրկած տանել, որովհետև շուտով չի կարողանա քայլել։ Ուշքի եկեք։

Ես չեմ հասկանում, թե ինչու չի կարելի ուսումնասիրել երեխաների համար ճիշտ սննդակարգը, առողջ կերակրել նրան։ Մի՞թե կարելի է նման կերպ վարվել հարազատ երեխայի հետ․․․

Ես 60 տարեկան եմ, բայց մինչ օրս քաշս չի գերազանցել 65 կիլոգրամը, ես աշխատում եմ, զբոսնում եմ մաքուր օդին, զբաղվում իմ արտաքինով, իսկ աղջկաս սկեսուրը իմ հակառակ պատկերն է։ Բայց ես նրան չեմ մեղադրում, մեծ ու գիտակից մարդ է, իսկ ահա երեխայի կյանքը փչացնել թույլ չեմ տա։

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: