Նոր տարուն խոզի միսը դնում եմ ջեռոցը․ խանութում նման խորտիկ չեք գտնի․․․

Գոյություն ունեն միսը պատրաստելու հազարավոր բաղադրատոմսեր, սակայն նախընտրում եմ ջեռոցում եփած տարբերակը։ Այս եղանակով պատրաստված միսը ստացվում է նուրբ ու փափուկ՝ ախորժելի կեղևով։ Շատ ավելի օգտակար է, քան թե ձեթի մեջ տապակածը։

Միսը պատրաստելու համար կպահանջվեն շատ քիչ բաղադրիչներ և 5 րոպե ժամանակ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • խոզի միս՝ 1,2կգ
  • սոխ՝ 4 հատ
  • քացախ՝ 2ճ․գ․
  • ձեթ՝ 2ճ․գ․
  • աղ՝ 2թ․գ․
  • մսի համեմունք՝ 1թ․գ․
  • ռեհան, մշկընկույզ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ․

Մաքրել սոխն ու կտրատել կիսալուսնաձև։ Ավելացնել 9% քացախ, խառնել և դնել մի կողմ։

Մսին քսել ձեթ, նաև մշկընկույզի, աղի, ռեհանի, համեմունքի խառնուրդ։

Փայլաթուղթը ծալել երկու շերտով, լցնել սոխի մի մասը, դնել միսը և մնացած սոխը։ Փաթաթել ամբողջը փայլաթղթով և մարինացնել 3-4 ժամ։

Տաքացնել ջեռոցը, մեջն ուղարկել միսը և եփել 200 ջերմաստիճանի ներքո՝ 90 րոպե։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։