Ողբերգական դեպք՝ Երևանում. շան կծելու հետևանքով՝ «Շենգավիթ» ԲԿ տեղափոխված կինը, գիտակցության չգալով, մահացել է

Ողբերգական դեպք՝ Երևանում. շան կծելու հետևանքով՝ «Շենգավիթ» ԲԿ տեղափոխված կինը, գիտակցության չգալով, մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։10-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 64 խումբը «զույգ դաստակների շան կծած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 66-ամյա Վիկտորյա Օ-ն է։
Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեկտեմբերի 1-ին «Շենգավիթ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում Վիկտորյա Օ-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Понравилась статья? Поделиться с друзьями: