Պատրաստիր համեղ մրջնաբույն և վայելիր այն երեկոյան սուրճի կամ թեյի հետ

4 ձու
1 բաժակ շաքարավազ
100 գ կարագ
Ալյուր
1 թեյի գդալ սոդա

Կրեմի համար

200 գ կարագ
Եփած խտացրած կաթ
3 ճաշի գդալ մեղր

Ձուն հարիր 1 բաժակ շաքարավազի հետ, ավելացրու կարագ, սոդա և այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանիր 2 կամ 3 գնդի և դիր սառցախցիկի մեջ: Սառչելուց հետո խմորի գնդերը անցկացրու քերիչով՝ թաթախելով ալյուրի մեջ ու թխիր 180°C ջեռոցում այնքան, մինչև վարդագունի: Հարկավոր է մաղել թխված շերտերը՝ ավելորդ ալյուրը մաքրելու համար:
Կրեմ
200 գ կարագը լավ հարիր, ապա գդալ-գդալ ավելացրու մեկ տուփ եփած խտացրած կաթն ու մեղրը:
Խառնիր կրեմը և խմորը ու ձևավորիր խորանարդիկներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: