Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները
- Կոդի լյարդ՝ 250 գ
- Կարտոֆիլ՝ 3 հատ
- Ձու՝ 3 հատ
- Գազար՝ 2 հատ
- Հալած պանիր 2 հատ
- Խնձոր՝ 1 հատ
- Ընկույզ՝ 30գ
Պատրաստման եղանակը․
Խաշած կարտոֆիլն անցկացրեք քերիչով ու առաջին շերտով տարածեք ափսեի մեջ և մայոնեզով ցանց արեք։
Հաջորդ շերտը կոդի լյարդն է, պատառաքաղով մանրացրեք և լցրեք կարտոֆիլի վրա, ապա նորից ցանց արեք մայոնեզով։
Հաջորդ շերտը, քերած վերամշակված պանիրն է, ապա մայոնեզի ցանցը:
Հաջորդ շերտը խնձորն է, անհրաժեշտ է մաքրել կեղևը և նախապես անցկացնել քերիչով։ Այս շերտի վրա ես մայոնեզ չեմ ավելացնում։
Այնուհետև գալիս է խաշած և քերիչով անցկացված ձվի շերտը, որի վրա անպայման պետք է մայոնեզի ցանց անեք, քանի որ շերտը չոր է։
Վերջին շերտը խաշած և քերիչով անցկացված գազարն է։ Շաղ տվեք մանր կտրատած ընկույզը։ Այն ոչ միայն զարդարման համար է, այլ նաև լրացնում է համը։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն