Աղցան «Կանացի կապրիզ»․․․ Հեշտ է պատրաստվում, սեղանին գեղեցիկ տեսք է հաղորդում

Աղցանները համարվում են տոնական սեղանի անբաժան մասը։ Դրանք գեղեցիկ են, վառ, բացի այդ, կարելի է տարատեսակ փորձարկումներ անել։

Առաջարկում ենք նոր աղցանի բաղադրատոմս․ վստահեցնում ենք, որ համն ու տեսքը ձեզ կգոհացնեն։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • հավի կրծքամիս՝ 300գ
  • աղ՝ 1 պտղունձ
  • պահածոյացված արքայախնձոր՝ 5 օղակ
  • մայոնեզ
  • ձու՝ 3 հատ
  • սխտոր՝ 2 պճեղ
  • պանիր՝ 100գ

Պատրաստման եղանակ․

Աղով ջրի մեջ եփել հավի միսը, եփել նաև ձուն։ Երկու բաղադրիչներն էլ աղցանը պատրաստելուց առաջ պիտի լինեն արդեն սառած։

Միսը մանր խորանարդիկների կտրատել։

Մայոնեզը խառնել քերած սխտորի հետ։ Սոուսը լցնել մսի վրա և լավ խառնել։

Աղցանամանի մեջ առաջին շերտով լցնել հավի միսը։

Արքայախնձորը կտրատել փոքր խորանարդիկների, բաշխել առաջին շերտի վրա։

Միջին քերիչով անցկացնել ձուն, հավասարաչափ բաշխել արքայախնձորի շերտի վրա։ Աղ ցանել։

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։