Անչափ համեղ, ախորժելի և գեղեցիկ աղցան Նոր տարվա համար․ Պահպանեք այս հետաքրքիր բաղադրատոմսը

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները

  • Կոդի լյարդ՝ 250 գ
  • Կարտոֆիլ՝ 3 հատ
  • Ձու՝ 3 հատ
  • Գազար՝ 2 հատ
  • Հալած պանիր 2 հատ
  • Խնձոր՝ 1 հատ
  • Ընկույզ՝ 30գ

Պատրաստման եղանակը․

Խաշած կարտոֆիլն անցկացրեք քերիչով ու առաջին շերտով տարածեք ափսեի մեջ և մայոնեզով ցանց արեք։

Հաջորդ շերտը կոդի լյարդն է, պատառաքաղով մանրացրեք և լցրեք կարտոֆիլի վրա, ապա նորից ցանց արեք մայոնեզով։

Հաջորդ շերտը, քերած վերամշակված պանիրն է, ապա մայոնեզի ցանցը:

Հաջորդ շերտը խնձորն է, անհրաժեշտ է մաքրել կեղևը և նախապես անցկացնել քերիչով։ Այս շերտի վրա ես մայոնեզ չեմ ավելացնում։

Այնուհետև գալիս է խաշած և քերիչով անցկացված ձվի շերտը, որի վրա անպայման պետք է մայոնեզի ցանց անեք, քանի որ շերտը չոր է։

Վերջին շերտը խաշած և քերիչով անցկացված գազարն է։ Շաղ տվեք մանր կտրատած ընկույզը։ Այն ոչ միայն զարդարման համար է, այլ նաև լրացնում է համը։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։