Բաղադրիչներ
-
- տաքդեղ կարմիր — 1 հատ (բուլղարական)
- լոլիկ — 2-3 հատ
- վարունգ — 2-3 հատ
- պանիր ֆետա — 150 գր
- ձիթայուղ — 80 գր
- սոխ — կես գլուխ (կարմիր)
- սամիթ — ըստ ճաշակի
- սխտոր — 1 պճեղ
- հյութ կիտրոնի — 2 ճ/գդ
- օրեգանո — 0,5 ճ/գդ (չորացրած)
- աղ — 1-2 պտղունց
- պղպեղ սև — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Փոքր ամանի մեջ խառնում ենք մանրացրած սխտորը, աղը, պղպեղը, օրեգանոն ու կիտրոնի հյութը, դնում ենք մի կողմ:
- Լոլիկները կտրատում ենք երկայնակի, իսկ վարունգները՝ օղակաձև:
- Տաքդեղը կտրատում ենք բարակ շերտերով, սոխը՝ օղակաձև:
- Բոլոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում մանր կտրատած սամիթն ու ձիթայուղը: Փոքր ամանի մեջ պատրաստած համեմունքների խառնուրդը լցնում ենք բանջարեղենի վրա, խառնում, ավելացնում խորանարդաձև կտրատած ֆետա պանիրն ու մատուցում:
Այս աղցանն իրավամբ կարելի է համարել ամենաամառային աղցանը, քանի որ հունական աղցան պատրաստում ենք հիմնականում ամռանը, երբ վառվռուն ու ախորժելի մրգերն ասես աչքով են անում մեզ: