Հունական աղցան

Բաղադրիչներ

    • տաքդեղ կարմիր — 1 հատ (բուլղարական)
    • լոլիկ — 2-3 հատ
    • վարունգ — 2-3 հատ
    • պանիր ֆետա — 150 գր
    • ձիթայուղ — 80 գր
    • սոխ — կես գլուխ (կարմիր)
    • սամիթ — ըստ ճաշակի
    • սխտոր — 1 պճեղ
    • հյութ կիտրոնի — 2 ճ/գդ
    • օրեգանո — 0,5 ճ/գդ (չորացրած)
    • աղ — 1-2 պտղունց
    • պղպեղ սև — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

  1. Փոքր ամանի մեջ խառնում ենք մանրացրած սխտորը, աղը, պղպեղը, օրեգանոն ու կիտրոնի հյութը, դնում ենք մի կողմ:
    hunakan-axcan-1
  2. Լոլիկները կտրատում ենք երկայնակի, իսկ վարունգները՝ օղակաձև:
    hunakan-axcan-2
  3. Տաքդեղը կտրատում ենք բարակ շերտերով, սոխը՝ օղակաձև:
    hunakan-axcan-3
  4. Բոլոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում մանր կտրատած սամիթն ու ձիթայուղը: Փոքր ամանի մեջ պատրաստած համեմունքների խառնուրդը լցնում ենք բանջարեղենի վրա, խառնում, ավելացնում խորանարդաձև կտրատած ֆետա պանիրն ու մատուցում:
    hunakan-axcan-4
    hunakan-axcan-5

Այս աղցանն իրավամբ կարելի է համարել ամենաամառային աղցանը, քանի որ հունական աղցան պատրաստում ենք հիմնականում ամռանը, երբ վառվռուն ու ախորժելի մրգերն ասես աչքով են անում մեզ:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։