Մայրիկ, ահա եկավ ևս մի Ամանոր, երբ ես նորից պիտի հաղթահարեմ սրտիս ցավը․․․ Դու միշտ իմ մտքերում ես, ես ոչ մի վարկյան չեմ մոռանում քո մասին․․․

Ես վաղուց եմ փոխել աշխարհայացքս: Ինձ համար տոներն այլևս ոչ մի նշանակություն չունեն, առավել ևս, այլևս չեմ տածում այն զգացմունքները, երբ Նոր Տարին արդեն մոտ է և ամբողջ ընտանիքը հավաքվում է, որպիսի միասին դիմավորի տոնը: Ինձ համար Ամանորը ասոցացվում է այն բանի հետ, որ սիրելի մայրիկս այլևս չկա:

Мне было 5 лет, когда умерла мама. Моя мачеха боролась за меня до победного. А мой дядя за мою квартиру…

Խանութներում միշտ տեսնում եմ հետաքրքիր և օգտակար իրեր, որոնք կցանկանայի նվիրել քեզ: Ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ նորից և նորից հիշեցնում է ինձ այն մասին, որ դու այժմ երկնքում ես:

Ես ուրախություն չեմ զգում, չեմ զգում հուզմունք տոներից առաջ, այդ ամենն այլևս չկա: Դա շատ դժվար է բացատրել, որովհետև մարդիկ չեն կարող զգալ այն, ինչ դու ես զգում:

Դու միշտ իմ մտքերում ես, ես ոչ մի վարկյան չեմ մոռանում քո մասին: Մայրիկ, ես ամեն վարկյան կարոտում եմ: Ես ամեն ինչ կտայի, միայն թե դու այստեղ լինեիր: Այնքան շատ բան կա, որ քո գնալուց հետո կորցրել է գույները:

Ես անընդհատ մտածում եմ, թե այս ամենը ինչ կերպ կլիներ, եթե դու կողքիս լինեիր: Որքան էլ ժամանակն անցնում է, միևնույնն է, արցունքներս խեղդում են ինձ միայն այն մտքից, որ մեր ընտանիքը երբեք առաջվանը չի լինի:

Դա անտանելի ծանր է: Ամեն օր ես բախվում եմ այնպիսի խնդիրների հետ, որոնք առանց քո օգնության և խորհուրդների  պիտի լուծեմ:

Ահա եկավ ևս մի Ամանոր, երբ ես հիշում եմ քո մասին: Եվս մեկ տոնական շրջան, երբ ես պիտի հաղթահարեմ սրտիս ցավը:

Лизе 2 годика было, когда её мама умерла | Женские истории | Дзен

Ես քեզ կարոտում եմ, մամ ջան: Շնորհավոր քո Նոր Տարին:

 

Ահա իմ փոքրիկ պատմությունը, հուսամ, դուք շատ չտխրեցիք: Սիրեք և գնահատեք ձեր մտերիմներին, չէ որ կյանքն այնքան անկախատեսելի է…

Понравилась статья? Поделиться с друзьями: