Շաբաթվա ռոմանտիկ հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 12-ից 18-ը

ԽՈՅԵՐ

Իհարկե, բոլորն էլ երազում են, որ որ կես խոսքից հասկանան նրանց եւ կարդան իրենց մտքերը։ Սակայն դժբախտաբար, դա անհնար է. համենայնդեպս այսօր։ Ուստի, ձեր բոլոր ցանկությունների եւ ակնարկների մասին հարկավոր է բարձրաձայնել եւ հասկանալի բառերով բացատրել ձեր սիրելի անձնավորությանը, այլապես վիճաբանությունը անխուսափելի կլինի։

ՑԼԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս «երես տալ» ինքներդ ձեզ։ Կարող եք նաեւ խնդրել ձեր սիրելի անձնավորությանը, որպեսզի նա ընկերակցի ձեզ։ Միայն նրա ուղեկցությամբ դուք ձեզ լիարժեք երջանիկ եւ ուրախ կզգաք։ Այո, նրա կողքին միշտ հաճելի է։

Гороскоп на 2022 год по знакам зодиака для мужчин и женщин | Самый точный гороскоп от известных астрологов

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այնքան էլ հեշտ չի լինի հասկանալ ձեր սիրելի անձնավորությանը, քանի որ նրա խոսքերը, ցանկություններն ու քայլերը անընդունելի կլինեն ձեզ համար։ Իսկ եթե դուք կարողանաք հասկանալ եւ աջակցել նրան, ուրեմն կարող եք համարել, որ մի կարեւոր փորձություն հաղթահարել եք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Անկեղծության շաբաթ է հայտարարված ձեզ մոտ։ Հավանականություն շատ մեծ է, որ Նա չի հասկանա ձեզ եւ չի գնահատի ձեր ազնվությունն ու սխալ եզրակացություններ կանի։ Արդյունքում, դուք միգուցե վիճեք միմյանց հետ, սակայն միայն այսպես դուք ձեզ թեթեւացած կզգաք։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելի էակը կփորձի կատակել ձեզ հետ, սակայն դուք հազիվ թե հասկանաք նրա կատակը եւ ըստ արժանվույն գնահատեք այն։ Սակայն իրականում նա ցանկանում էր անել ամեն ինչ, որպեսզի ժպիտ պարգեւի ձեզ։ Ուստի, փորձեք նրա արարքին գնահատական տալուց առաջ մի լավ մտածել։

ԿՈՒՅՍԵՐ

Ձեզ սպասվում է հանդիպում մեկի հետ, ում վաղուց չէիք տեսել։ Նախկինում ձեր միջեւ սիրային հարաբերություններ են եղել, սակայն այդ օրերից ի վեր շատ բան է փոխվել։ Բայց հանդիպմանը անպայման պետք է գնալ, քանի որ ձեր շաբաթն իսկապես հագեցած եւ դրական լիցքերով լի կլինի։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելի էակը ավելի շատ կլռի, քան կխոսի։ Մի անհանգստացեք, պարզապես նա շատ մտածկոտ է։ Նա չի դադարել սիրել ձեզ, եւ նրա կարծիքը ձեր մասին չի փոխվել։ Պարզապես նա հաճոյախոսություններ շռայլելու ցանկություն չի ունենա։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությանը պետք է բացատրեք, որ կյանքում լինում են եւ ուրախ ու անհոգ, եւ դժվարին ակնթարթներ։ Եվ եթե նա այժմ հայտնվել է ծանր իրավիճակում, չի նշանակում, որ ընդմիշտ այդպես է շարունակվելու։ Ամենակարեւորը՝ հավատալ սեփական ուժերին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորության կարող եք ինչ-որ անակնկալ մատուցել։ Կարող եք նրան փոքրիկ կատու, ծաղիկ, փոքրիկ ակվարիում նվիրել։ Կարեւոր է, որ նվերը բնական լինի, որպեսզի իսկապես տպավորիչ լինի։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այծեղջյուրներին հիանալի շաբաթ է սպասվում։ Հաջողությունը երաշխավորված է ցանկացած գործում։ Սակայն պետք չէ ձեզ ընկերակից մեկին գտնել, քանի որ ձեր կողքին նա անհաջողության է մատնվելու եւ հուսահատվելու է։

Гороскоп на вторник, 2 ноября

ՋՐՀՈՍՆԵՐ

Դուք ստիպված կլինեք հանուն ձեր սիրելի անձնավորության դեմ գնալ սեփական  սկզբունքներին։ Իհարկե, սա այնքան էլ հեշտ չի լինի ձեզ համար, սակայն ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Դուք անկեղծորեն կուրախանաք, քանի որ կգիտակցեք, որ ձեր կյանքում հայտնվել է մեկը, ում մասին դուք վաղուց էիք երազում։

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությանը շատ դժվար կլինի ձեզ համոզել, որ ամեն ինչ մտածված է եւ նրա ծրագրին համաձայն է առաջ գնում։ Սակայն նա չի հրաժարվի ձեր աջակցությունից։ Բացի այդ, նրան օգնելով դուք նույնպես ներգրավված կլինեք այդ գործում եւ օգտակար կզգաք ձեզ։

Понравилась статья? Поделиться с друзьями: