Ամանորին պատրաստում եմ այսպիսի գլանակներ․ գեղեցիկ ու ախորժելի հետաքրքիր ուտեստ

Քաղցր գլանակներ երևի թե բոլորն են փորձել, իսկ ահա սա նորություն է շատերի համար։ Միջուկով գլանակները տոնական սեղանին հրաշալի տեսք կհաղորդեն․ խորհուրդ ենք տալիս փորձել։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • մարգարին՝ 50գ
  • ձեթ՝ 20մլ
  • ջուր՝ 100մլ
  • ձու՝ 7 հատ
  • աղ՝ 1 պտղունձ
  • ալյուր՝ 350գ
  • ծովախեցգետնի ձողիկներ՝ 8 հատ
  • մայոնեզ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ միացնել հալեցրած մարգարինն ու ձեթը, 1 ձուն։ Ավելացնել աղն ու լավ հարել։

Մաղել ալյուրը, ավելացնել ձվային զանգվածին։ Խառնել խոհանոցային փայտե գդալով։ Այստեղ լցնել տաք ջուրը, էլաստիկ խմոր հունցել, ծածկել տոպրակով և 1 ժամով ուղարկել սառնարանը։

Պատրաստել միջուկը․ եփել 6 ձուն, երբ սառեն, մաքրել։

Կտրատել խորանարդաձև և ձուն, և ծովախեցգետնի ձողիկները։ Միացնել, լցնել մայոնեզն ու խառնել։

Խմորը բաժանել երկու մասի, յուրաքանչյուրը բարակ գրտնակել՝ մոտ 3մմ հաստությամբ։ Կտրատել 2սմ լայնությամբ գծիկների։

Հատուկ կամ փայլաթղթից պատրաստված գլանակների վրա փաթաթել խմորը, դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։

1 ձու հարել, քսել գլանակներին։ Ուղարկել մինչ 220 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը և թխել մոտ 15 րոպե։

Գլանակների մեջ միջուկ լցնել և մատուցել։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։