Լևոնին, միանշանակ, ընդունում եմ որպես իմ որդի. Սյուզան Մարգարյանի անկեղծ խոստովանությունը

Ամալյա Հովհաննիսյանն իր Liferoom հաղորդման շրջանակներում հյուրընկալել է երգչուհիՍյուզան Մարգարյանին: Սյուզան Մարգարյանն այն հայտնիներից է, ով քիչ թվով հարցազրույցների է մասնակցում:

Starnews–ը հետևել է սիրված երգչուհու անկեղծ զրույցին:

Հաղորդման սկզբում երգչուհին խոստովանեց, որ հարցազրույցը երկար ժամանակ ձգձգվումէր: Երգչուհին նշեղ, որ շատ ուրախ է` իր թոռնիկներով, սակայն միևնույն ժամանակ շատտխուր է`ցավը շատ է: Իրադարձությունները, Սյուզան Մարգարյանի խոսքով, բոլորիսսրտերում տխրություն է թողել: Կորուստները շատ մեծ են:Սյուզան Մարգարյանըխոստովանեց, որ վատ հոգեվիճակում է եղել:

Երկար տարիներ հանրության կողմից սիրված երգչուհու ցանկացած քայլ սկսվեց ընկալվել քաղաքական տիրույթում:

«Այսօր դրական վերաբերմունքը ևս շատ է, մարդիկ մեզ մոտենում և անկեղծանում են: Իսկայն, ինչ կատարվեց, դրա պատճառը ստի տարածումն է, սուտը տարածողը, ինչ ասեմ, նույնիսկ հրեշի կարող եմ նմանեցնել, առանց վախի կարող եմ ասել: Ստեր տարածողներն ինձ համար այդպիսին են, նորմալ մարդիկ չեն կարող լինել: Ինձ համար զարմանալի է, որ հավատացողներ են լինում, այ դա ես չեմ կարողանում հասկանալ, այ դա ինձ շատ է տխրեցնում ու հատկապես, երբ երեխաների հետ է կապված լինում»:

Սյուզան Մարգարյանի խոսքով` ինքը, լինելով շատ լավատես մարդ, կորցրել էր իրավատեսությունը, այդ իսկ պատճառով էլ երկար ժամանակ չէր ստացվում հարցազրույցի գալը:

Սյուզան Մարգարյանը խոստովանեց նաև, որ դստեր ամուսնուն` Լևոն Քոչարյանին, միանշանակ ընդունում է որպես իր որդի: Եվ, այն սուտ խոսակցությունները, ինչ կապված է դստեր, նրա ամուսնու և նրանց երեխաների հետ, իր վրա մեծ ազդեցություն է թողնում.

«Մենք` ես, ամուսինս, մենք`մեծերս, փորձում ենք իրենց վիճակը մեղմացնել, չնայած կա մի այսպիսի բան`իրենք ուժեղ են,հաճախ իրենք են մեզ հանգստացնում: Ես երբեմն զգում եմ թուլություն, որն ինձ նման չէ, սթրեսային պահեր են լինում, որն արտահայտվում էառողջական վիճակով: Բոլորս խոսում ենք մեկս մյուսի հետ և փորձում իրար հանգստացնել»:

Մանրամասները`տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями: