Պատրաստում ենք հայկական բաստուրմա

Բաստուրմա պատրաստում են տավարի փափուկ մսից: Բաստուրմա բառը նշանակում է սեղմել, քամել:  Բանն այն է, որ բաստուրմա պատրաստելու կարևոր նախապայմաններից է միսը հնարավորինս լավ մամլելը որևէ ծանրության տակ:

Միսը ջերմային մշակում չի անցնում, չի ծխեցվում, սակայն իր պատրաստման յուրօրինակ եղանակի շնորհիվ այն համարվում է դյուրամարս ուտելիք: Բաստուրման պարտադիր ուտեստ է հայ ընտանիքների հատկապես տոնական սեղաններին:
Տեսանյութի միջոցով ծանոթացեք պատրաստման եղանակին և ինքներդ փորձեք պատրաստել ձեր առաջիկա միջոցառման համար պահանջվող այս համեղ ուտեստը:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։