Ներկայումս այնքան շատ են աղցանների բաղադրատոմսերը, սակայն ոչ բոլորն են համեղ ու գեղեցիկ ստացվում: Մեր կողմից առաջարկվող աղցանը անկասկած դուր կգա ձեր ընտանիքի անդամներին: Կարևոր է այն, որ օգտագործվում են հասարակ ու հասանելի բաղադրիչներ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- տավարի միս՝ 250գ
- մայոնեզ՝ 100գ
- մարինացված վարունգ՝ 3 հատ
- ընկույզ՝ 130գ
- սխտոր՝ 3 պճեղ
- ձու՝ 3 հատ
Պատրաստման եղանակ.
Եփել տավարի միսը, կտրատել մանր կտորների: Ձուն անհրաժեշտ է եփել և սառեցնել:
Միջին քերիչով անցկացնել վարունգը, մանր խորանարդիկների կտրատել ձուն: Փշրել ընկույզը: Ճզմած սխտորը խառնել մայոնեզի հետ:
Վերցնել բիսկիվիթ թխելու համար նախատեսված 22սմ տրամաչափով օղակ, սկզբում լցնել տավարի միսը, սեղմել:Մայոնեզից ցանց անել: Մայոնեզ պետք է լցնել բոլոր շերտերի վրա:
Մսից հետո վարունգից շերտ անել, ձու: Սեղմել գդալով:
Փշրած ընկույզ լցնել:
Աղցանն ուղարկել սառնարանը: Մոտ երկու ժամից հանել, զարդարել, օրինակ՝ կանաչիով, նռան հատիկներով, քերած պանիրով:
Բարի ախորժակ:
Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը