Կյանքի ռիթմը ստիպում է մեզ ամեն ինչ անել ավտոմատ կերպով։ Սակայն կան բաներ, որոնց կարևոր է ուշադրություն դարձնել, և դրանցից առաջնայինը՝ առողջությունն է։ Խոսքը ինքնաբուժությամբ զբաղվելու և ժամանակին մասնագետներին դիմելու մասին չէ։ Կա մի շարք կանոններ, որոնց կարևոր է հետևել՝ առողջական բազմաթիվ խնդիրներից խուսափելու համար։
Հաճախակի մարզումներ
Հետազոտությունների մի շարք ապացուցում է, որ սպորտը չի կարելի չարաշահել։ Ու ամենօրյա ծանր ֆիզիկական վարժությունները կարող են հանգեցնել օրգանիզմի գերծանրաբեռնվածության։
Կրում եք սխալ կոշիկներ
Անհարմար կոշիկները կարող են ոչ միայն ոտքերի համար դիսկոմֆորտ առաջացնել, այլև դառնալ պարանոցի ու հոդերի շրջանում ցավի պատճառ։
Շատ հաճախ եք լողանում
Մի մոռացեք այն մասին, որ հաճախ գլուխը լվանալու հետևանքով գլխամաշկը սկսում է յուղեր արտադրել, ու դրա պատճառով մազերը յուղոտ տեսք են ունենում։ Բացի այդ երկարատև տաք ցնցուղը առաջացնում է մաշկի չորություն։
Սխալ օճառ եք օգտագործում
Գիտականորեն ապացուցված է, որ հակաբակտերիալ օճառը ոչնչացնում է օգտակար բակտերիաները։ Դրա հետևանքով ինֆեկցիաները մարդու համար ավելի վտանգավոր են դարձնում։
Նստակյաց կենսակերպ
Նստակյաց կենսակերպը չափազանց վտանգավոր է։ Փորձեք օրվա ընթացքում հաճախ վեր կենալ տեղից, քայլել մաքուր օդին։
Հրաժարվում եք առողջ սնունդից, խիստ դիետա եք պահում
Ոչ մի դիետա չպիտի դառնա ածխաջրերից հրաժարվելու պատճառ։ Դրանք անհրաժեշտ են օրգանիզմին, քանի որ մկանները լցնում են էներգիայով, իսկ ճարպերը օգնում են պահպանել ուղեղի աշխատանքը։
Նյութը պատրաստեց Հայկական Ինֆո կայքը