Ես դիմում եմ բոլորին, մեծ խնդրանք ունեմ․ Գարիկ Մարտիրոսյան

Հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը տելեգրամյան իր տեսաուղերձում ուշադրություն է հրավիրել Արցախում տիրող իրավիճակին։

Նշենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

«Հաշվի առնելով, որ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը Ադրբեջանի հատվածում նույնպես արգելափակված է, և Արցախը զրկված է գազից, Արցախի բնակիչներին կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան և վառելիքը»,-հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«120 հազար հայեր, այդ թվում՝ 30 հազար երեխա, մեկուսացման մեջ են, առանց առաջին անհրաժեշտության դեղերի։ Չկա ո՛չ բենզին, ո՛չ դիզելային վառելիք, գազամատակարարումը ամբողջությամբ դադարեցվել է։ Ես դիմում եմ բոլորին, մեծ խնդրանք ունեմ բոլոր կազմակերպություններին, որոնք կարող են նպաստել կյանքի ճանապարհի ապաբլոկավորմանը․ խնդրում եմ, կանխարգելեք հումանիտար աղետը, որը, ցավոք, արդեն սկսվել է»,-նշել է Մարտիրոսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: