Խորեն Լեւոնյանը ավտովթարի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել

Սիրված դերասան եւ հաղորդավար Խորեն Լեւոնյանը ավտովթարի հետեւանքով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը:

Ավտովթարը տեղի է ունեցել Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում ժամը 18:40-ին: Լեւոնյանի վարած Suzuki ավտոմեքենային է բածվել Tesla մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ սթափության փորձաքննության արդյունքների, ոչ սթափ վիճակում է եղել:

Դերասանին հիվանդանոց են տեղափոխել մարմնական վնասվածքներով: Վթարի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Понравилась статья? Поделиться с друзьями: