Խորեն Լևոնյանն անդրադարձել է իր հետ պատահած ավտովթարին

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կարճ ժամանակ անց Suzuki-ի վարորդ Խ. Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Հովհաննես Մարտիրոսյանն ու կրտսեր պարեկ Խորեն Ախլոյանը։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Tesla-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Suzuki-ի վարորդ Խ. Լևոնյանը հայտնի դերասան Խորեն Լևոնյանն է, ով եղել է սթափ։

Խորեն Լևոնյանն իր պաշտոնական էջում անդրադարձել է վթարին՝ մեկնաբանելով, որ իր հետ ամեն բան լավ է։

«Վթար էր, անցավ գնաց։ Շնորհակալ եմ ցուցաբերած անհանգստության համար։ Ես լավ եմ, ամեն բան նորմալ է։ Սիրով՝ Ձեր Խորեն Լևոնյան»,– գրել է դերասանը։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։